1918թ. այս օրը ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Առաջին անգամ վեց դարյա ընդմիջումից հետո, մենք հայերս հնարավորություն ստացանք ունենալու մեր փոքր, բայց անկախ պետությունը:
Շնորհավորում եմ բոլորիս:
Ցանկանում եմ, բոլորը հասկանան այս օրվա խորհուրդ և ձգտեն կառուցել ավելի լավ պետություն, ամուր պետություն ու ամենակարևորը ժողովրդի իշխանությամբ օժտված պետություն:
Մենք բոլորս թյուր պատկերացումներ ունենք Առաջին Հանրապետության մասին, քանզի մեծամասամբ տիրապետում ենք խորհրդային պատմաբանների հորինվածքներին, իսկ ինչպես Ձեզ հայտնի է' ոչ ոք այնպես չի խեղաթյուրել մարդկության պատմությունն, ինչպես խորհրդային պատմաբանները:
Հենց այնպես չենք կորցրել մեր առաջին անկախությունը: Մեր պապերն ու հայրերը հերոսաբար 2.5 տարի մաքառել են դրա համար և ընկել անհավասար պայքարում:
Սևան Աղաջանյան