Թուրինջը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, նաև օգտակար այլ նյութեր, բայց ամենից օգտակարը նարգինինն է, ինչն էլ, ի դեպ, ապահովում է թուրինջի դառնությունը:
Նարգինինը գտնվում է թուրինջի կեղևի տակ և հատիկների թաղանթներում: Բոլոր ցիտրուսային մրգերն էլ պարունակում են նարգինին, բայց ամենից շատ այն կա թուրինջի մեջ: Հենց այս նյութի շնորհիվ է թուրինջը նվազեցնում օրգանիզմում խոլեստերինի քանակը, արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում մարսողությունը և կերակրափողի աշխատանքը, ինչը նպաստում է քաշի նվազմանը: