Մայիսի 28ը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրն է,որի համար շնորհավորում եմ բոլորիս'աշխարհի բոլոր կողմերի Հայերիս: Սա մի անկախություն էր,որ մենք,որպես նվեր չենք ստացել,այլ'մայիսյան հերոսամարտերի'Հայի իսկական հայրենական պատերազմի հաղթանակների շնորհիվ ենք ստացել: Անկախություն և հաղթանակ,որը ինքներս ենք կերտել'հավատալով սեփական ուժերին : Այսօր չգիտես ինչու մենք մոռանում ենք այդ անկախության քաղաքական կերտողների առաջնորդին'Արամ Մանուկյանին.նա ուղակի հիշվում է,որպես առաջին ՆԳՆ: Ռազմական հաղթանակները 0 կլինեին ,եթե քաղաքական հաղթանակ չլիներ այդ մեծ Հայի կողմից: Մոռանում ենք,որ նրա շնորհիվ է Վանի հայությունը փրկվել ցեղասպանությունից և կռվելով նահանջել Արևելյան Հայաստան:

մոռանում ենք,որ Մինչ 1918թ, մայիսի 28 -ին հանրապետության հռչակումը ,ցեղասպանության օրերին ,Վանում Արամ Մանուկյանը փաստացի անկախ Հայկական կազմավորում էր ստեղծել; Մոռանում ենք,որ Առաջին Հանրապետության հիմնադիրը բազմաթիվ ներքին խնդիրներ է լուծել: Ափսոս,որ Արամ Մանուկյանի մեջ նվիրյալ Հայ մարդը ավելի ուժեղ էր,քան' պետական մտածելակերպ ունեցող մարդը,և դա բերեց նրա անժամանակ մահվանը տիֆի պատճառով և նրա գործը կիսատ մնաց: Նա չգիտակցեց,որ ինքը ՀՀ շարքային քաղաքացի չէ,որ իր կյանքը միայն իրենը չէ և անձամբ բազմաթիվ անգամ գնաց տիֆով հիվանդ գաղթականներին օգնելու,որի արդյունքում ինքնել վարակվեց; Որպես Հայ նա ճիշտ է վարվել,բայց որպես քաղաքական գործիչ տրվել է էմոցիաներին և սխալ գործել: Ինչևէ փառք մեր հայրենական պատերազմի հերոսներին'Արամ Մանուկյանից մինչև շարքային զինվոր :

 

Տիգրան Մկրտչյան