Վրաստանում ԵՄի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ կռիվն ավարտվեց հոգուտ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի:
Այսօր Երկրի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին հրամանագիր էր ստորագրել, ըստ որի համաձայնագիրը ստորագրելու է վարչապետը:
Տևական ժամանակ է վրացական մամուլում քննարկում էր գնում, թե ով է ստորագրելու այդ համաձայնագիրը:
Ի դեպ Վրաստանի նախագահը բավականին կիրթ մոտեցում ցուցաբերեց և իր ասուլիսներից մեկում հայտնել էր, որ իր համար կարևորը այդ պատմական փաստաթղթի ստորագրումն է, այլ ոչ թե ստորագրողի անձը:
Սակայն իրականում այս փաստով երկրի վարչապետը իր դիրքերը մեկ անգամ ևս ամրապնդեց, առանց այն էլ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հակասությունների մեջ գտնվող երկրի նախագահի նկատմամբ:

 

Անդրանիկ Թանգամյան