Եթե երեխան շարունակ քննադատվում է՝ կսովորի մեղադրել :
Եթե երեխան շրջապատված է թշնամանքով՝ կդառնա ագրեսիվ :
Եթե երեխան ծաղրանքի է ենթարկվում՝ կդառնա վախկոտ :
Եթե երեխան շարունակ ամոթանքի արժանանում, մեղքի զգացումը չի լքի նրան :
Եթե երեխան հանդուրժողականության մթնոլորտում է ապրում՝ կլինի համբերատար :
Եթե երեխան խրախուսվում է՝ ձեռք կբերի վստահություն :
Եթե երեխան գովասանքի է արժանանում՝ կսովորի գնահատել :
Եթե երեխան ազնիվ մթնոլորտում է մեծանում՝ կլինի արդարամիտ :
Եթե երեխան մեծանում է ապահով միջավայրում՝ կսովորի հավատալ :
Եթե երեխան հավանության է արժանանում՝ կսովորի ինքն իրեն գնահատել :
Եթե երեխան ջերմությամբ է շրջապատված՝ կսովորի սիրել :
Դորոթի Լո Նոլթ