Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Վերնիսաժի դեպքերի մասին խոսելիս հայտարարել է, որ եթե ոստիկանությունը տեղում լիներ, գործը սրան չէր հասնի: Ցավում եմ, որ նախկին ոստիկանապետը նման պոպուլիստական հայտարարություն է անում՝ լավ հասկանալով, որ աշխարհի որևէ ոստիկանություն նույնիսկ ամենահզոր պետություններում չի կարող բացառել նման դեպքերը և ոստիկանության պրոֆեսիոնալիզմն ու նվիրական աշխատանքը չի կարող նմանատիպ մեկ կամ երկու դեպքերի արդյունքում կասկածի տակ դրվել՝ առավելևս, երբ նրանից հետո Վլադիմիր Գասպարյանը հսկայական բարեփոխումներ և ռեֆորմներ է իրականացրել ոստիկանական համակարգում, և Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետ աշխատած տարիներին չբացահայտած դեպքերի թիվը մի քանի անգամ նվազել է, բացահայտվել են նույնիսկ շատ տարիներ առաջ տեղի ունեցած հանցագործություններ, իսկ հանցագործությունների և «բեսպրեդելի» քանակը աննախադեպ նվազել է, Էլ չեմ ասում, որ օլիգարխիկ շրջանակները, տարիներ շարունակ օրենքից իրենց վեր համարողները Վլադիմիր Գասպարյանի գործունեության շնորհիվ հայտնվել են օրենքի գերիշխանության ներքո , իսկ նրանցից շատերի ձայնն ուղղակի փորից դուրս չի գալիս:
Վլադիմիր Գասպարյանը ապաքաղաքականացրեց ոստիկանությունը, ոստիկանին դարձրեց պետական մտածողությամբ առաջնորդվող պաշտոնյա, իսկ օլիգարխները նրա գործունեության շնորհիվ հայտնվեցին խաղից դուրս վիճակում: Կարծում եմ՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այս ամենը նկատում է և որպես ոստիկանության գեներալ պետք է ուրախ լինի և շնորհակալ, որ Վլադիմիր Գասպարյանին այս ամենը հաջողվեց իրականություն դարձնել:
Մենուա Հարությունյան