Զինվորն անհապաղ վիրահատության կարիք ունի, մինչդեռ...
Երբ մեր ազգակիցներից մեկը թշնամու թեթև ձեռքով խոշտանգումների է ենթարկվում, (իսկ վերջին ժամանակներս նման դեպքերը ցավոք եզակի չեն) միաձայն աղմկում ենք,անիծում, հայհոյում, բայց երբ նույն ազգի անվտանգությունն ապահովելու նպատակով բանակ զորակոչված հայորդուն մեր իսկ ձեռքով ենք տանջամահ անում, լռում ենք:
Մնացական Մինասյանը ծառայում է Վանաձորի ԴՈՒՑ զորամասում: Սակայն օր օրի վատթարացող առողջական վիճակի պատճառով զիվորի ծառայություն անցնում է բուժկետում կամ դեպի զիվորական հոսպիտալ տանող ճանապարհին: Շարքային Մինասյանը նախքան զորակոչվելը բժշկական զննում է անցել Օրթոպեդիկ հիվանդանոցում: Ատորոշվել է ձախ ծնկային մահիկի վնասվածք, ձախ ծնկային կոնտուրները հարթված են, ոտքերի միջև 1 սմ տարբերություն կա: Անհապաղ վիրահատությունն անուսափելի է. տղան չի քայլում: Սակայն պատասանատու անձանց անտարբերության պատճառով շարունակում է տանջվել' օր օրի ավելի սուր և ընկճող ցավերի պատճառով: Ավելին, զորամասնում Մնացական Մինասյանին տեղեկացրել են մոտ օրերս նրան Լեռնային Ղարաբաղի որևէ զորամաս տեղափոխելու մասին:
Մեր երկիրը մեր զինվորի ձեռքում է, հոգանք նրանց քաջառողջության մասին:

 

 


Էլիզա Հովհաննիսյան