ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական պաթետիկ քայլը կատարել և կուսակցության համար վերլուծական կենտրոն ստեղծել ..
Այս որոշման մասին , ՀՀ ԿԳՆ նախարարը ներկայացրել է այս կենտրոնի ստեղծման պատճառներն ու անհրաժեշտությունը , նշելով , որ մեծ եվրոպական կուսակցությունների փորձի հիման վրա է նախաձեռնությունը կյանք ստացել:


Պարոն Աշոտյանը շեշտեց,որ սա առիթ կլինի հանրապետության շահի ու պետական առաջխաղացման համար ... եթե ինտեգրվում ենք ՄՄ-ին , ձեր կարծիքով Պուտին հայրիկը թույլ կտա՞ ինտեգրվեք Եվրոպական կուսակցությունների կազմակերպությանը և դրանով էլ դեռ դիրքեր ամրապնդեք էնտեղ, որտեղ պետք չի .....


Հիմա ընկնելու է երկաթյա վարագույրը: ՀՀԿ-ն սեփական շահը դասում է որպես պետության ու ազգի շահ ... նշելով , որ ամենամեծ տարածում ունեցող կուսակցությունն է, ու նոր վերլուծական կետրոն ստեղծելը թույլ կտա ավելի ամրապնդել արմատները թե ՀՀ -ում և թե Եվրոպայում:


ՀՀԿ-ականները , դեռ հույս ունեն , որ չեն փտում , որ այսօրվա համագումարի ցուրտ դահլիճը իրենց համար թարմ մնալու առիթ չէր .. ու մի բանել ' մի թե՞ էս կուսակցության անդամները քարանձավներում են ապրում, չեն տեսնում հասարակության բողոքը իրենց վարած քաղաքականության ու երկիր պահելու վերաբերյալ ..

մի թե՞ չեն տեսնում , որ չկա ապահով Հայաստան , կա քայքայվող ողնաշարով Հայաստան, որտեղ պատմամշակութային կոթողները դնում են վաճառքի , Թամանյանական կառույցի շենքերն էլ թղթով փաթաթում , որ այլ երկրի նախագահը ձեր մերկությունը չտեսնի .. Վերջացրեք.. մի գովեք , արդեն արմատներից նեխող

կառույցը , առավել ևս մի փորձեք ցույց տալ , որ ուժ ունի .. երբ բոլոր պետական և բիզնես ոլորտներից վերանան ձեր շները, կուսակցությունը կդառնա փալաս ու կհոշոտվի սոված բորենիների կողմից )))

 

Անահիտ Միքաելյան