Հայտնի փաստ է, որ ալկոհոլի ազդեցության տակ տղամարդիկ ավելի ցրված են՝ կանանց ընտրության հարցում: Ինչու՞մն է կայանում տղամարդկանց նման վարքագիծը, փորձել են պարզել բրիտանացի գիտնականները,-հայտնում է
Discovery News-ը:
Լոնդոնյան գիտնականների փորձարկմանը մասնակցեց 64 ուսանող: Առաջին խմբի ուսանողներին, մինչ փորձարկումը, ալկոհոլ հյուրասիրեցին: Դրանից հետո նրանց առաջարկեցին գնահատել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հմայչությունը՝ լուսանկարներով:
Երկրորդ խումբը ևս անցավ նույն թեստը, բայց սթափ վիճակում: Ինչպես գիտենք, որքան սիմետրիկ են երեսի դիմագծերը, այնքան գեղեցիկ է այն թվում շրջապատողներին:
Պարզվեց, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդկանց մոտ վերանում է գեղեցիկ և տգեղ երեսները տարբերակելու ունակությունը, քանի որ նրանք ի վիճակի չեն լինում տարբերակել երեսի սիմետրիկ դիմագծերը:
Վարկածներից մեկի համաձայն, դա պայմանավորված է լյարդի գերծանրաբեռնված գործունեությամբ: Բանն այն է, որ մեր օրգանիզմը ամեն մի կաթիլ ալկոհոլը դիտում է որպես թույն և սկսում է ինտենսիվ պայքարել դրա դեմ, իսկ մենք գիտենք, այդ գործառույթը իր վրա է վերցրել լյարդը: Եվ հենց դրա արդյունքում է, որ վերջինս չի հասցնում տարալուծել բոլոր հորմոնները և այն արյան միջոցով հասնում է ուղեղին, ինչն էլ խախտում է նրա բնականոն
գործունեությունը:
Չնայած այս ամենին, բրիտանացի գիտնականների մի խումբ լրիվ հակառակն են ապացուցել))): Իսկ ինձ թվում է, որ ամեն մարդ պետք է օգտագործի այնքան ալկոհոլ, որքան որ ի վիճակի է ընդունել օրգանիզը: Իսկ եթե ընդհանրապես
չօգտագործի՝ շատ ավելի լավ:
Առողջ եղեք