Անի Զախարյանի մոտ գարնանային սրացումներ են: Չեք հավատու՞մ: Խնդրեմ կարդացեք նրա իսկ հեղինակած տողերը, որ կարելի է վերնագրել' "Ձվերի հեղափոխականը":
Ստորև գրվածքն ամբողջությամբ' առանց մեկնաբանությունների.
"Անպայման կարդալ և տարածել…
Այսօր շատ վճռական տրամադրությամբ ու մարտական տրամադրված արթնացա, մի քանի կարևոր մարդկանց հետ հանդիպեցի և այսպես լուսանկարվեցի: Եվրոպայի օրերին մասնակցելու պատճառով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ամսի 23-ի դատին չկարողացա մասնակցել, սակայն հետևում եմ և 26-ի նիստին անպայման մասնակցելու եմ և հետս մի ձվատարր եմ բերելու, որ դատավորի և դատարանի անլուրջ և գործը ձգձգող քայլերին ձվերով բոյկոտենք:
Երևի չեն հասկանում, որ շատ լուրջ եմ տրամադրված այս գործի նկատմամբ: Սիրելի ազատամարտիկներ, ներկաներ պատրաստվեք:
Ինքս լինելով շատ քաղաքակիրթ և կանացի անձնավորություն՝սիրում եմ պայքարի մեջ իրերը կոչել իրենց անուններով՝երևում է այս բռնազավթիչների ճիրաններում հայտնված հայ տղամարդկանց 2 ձու է պակասում, որ կարողանան դեմ դուրս գալ սրանց նմաններին, ուրեմն կստանաք:
Առայժմ սկսում ենք ձվերի հեղափոխությունից, մինչև հասնենք ուղեղների հեղափոխության և անհրաժեշտության դեպքում նաև կենդանաբանական այգու կենդանիների և ռումբերրրրի հեղափոխության:
Ժող ջան, ձվերի հեղափոխությունը հայտարարում եմ բացված…
Անի Զախարյան"
Հարություն Հարութունյան