Պռո ռուսական ուժերը Ուկրաինայի արևելքում անցնում են կտրուկ գործողությունների ՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերը ,որոնք իրենց անկախ պետություններ են հռչակել,սկսել են Նովոռոսսիյա պետություն ստեղծելու'միավորվելու գործընթաց:

Եթե հաշվի առնենք,որ արդեն այդ երկու մարզերի շուրջ 17000 իրավապահներ միացել են տեղացի աշխարհազորայիններին,ապա դա իրականանալի է թվում,պետությանը անհրաժեշտ մասնագետ իրավապահներ էլ կլինեն և հույսը աշխարհազորայիններին չի մնա,որոնք չգիտես վաղը պատուհաս կդառնան ժողովրդի գլխին,թե' փրկիչ:

Ռուսաստանը սկսել է ցույց տալ,որ չի պատրաստվում կուլ գնալ և մտադիր է հակաքայլերով իր դիրքերը ամրապնդել երրորդ աշխարհամարտի Եվրոպական ճակատում:

Հ.Գ. Այն պարագայում,որ Ռուսաստանը օղակի մեջ է առնված Ամերիկյան հակահրթիռային համակարգերի կողմից,մնում է գուշակել,արդյոք կկարողանա իր գեոպոլիտիկական նպատակներին հասնել,քանի Վրաստանն էլ չի միացել ՆԱՏՕ-ին և փակել օղակի վերջին հատվածը: Նովոռոսսիյան կարող է լինել ռուսական պետության անկման սկիզբ,կամ կայսրության վերականգնման սկիզբ: Ապրենք և տեսնենք:

 

Տիգրան Մկրտչյան