Ես դեմ եմ ցանկացած զենքի վաճառքին Ադրբեջանին, առավել ևս՝ Ռուսաստանի կողմից: Եթե դաշնակից ենք, ուրեմն ռագատկա էլ չպտի ծախեն մեր հակառակորդին: Սակայն մի երկու դիտարկում էս տանկային թեմայով.
- Ռուսները ևս 100 հատ տանկ չեն տվել դեռ, այլ հայտնել են իրենց պատրաստակամության մասին, որ կտան, եթե Ադրբեջանի ուզենա նոր խմբաքանակ գնել:
- Տ-90-նները էնքան «լավ» տանկ են, որ Ռուսաստանը հրաժարվել է ձեռք բերել դրանք իր զորքի համար ու արդեն մի երկու տարի ա, ինչ Տ-90-նների փոխարեն գնվում են Տ-72ԲԶ մոդֆիկացված տանկերը, որոնք ոչնչով չեն զիջում Տ-90-ին, իսկ Տ-90 էն գլխից էլ տեխնիկական խնդիրների մի ամբողջ կծիկ ուներ:
- Ինչպես ցանկացած բարրդ զենք, որը հագեցած է էլեկտրոնիկայով, Տ-90-ը ևս ոււնի որոշ համակարգեր ինչպիսին է օրինակ «Свой-Чужой»-ը և այլն: Բացի տարբեր հակարգերից, Տ-90-նն իր մեջ ունի յուրահատուկ Տրոյական ձի ու եթե ռուսները հարկ համար են, ապա կարող են իրենց մոտից այնպես անել, որ Ադրբեջանական Տ-90-նները դառնան անպիտան մետաղի ջարդոն, որովհետև չի աշխատի նշանառության, պաշտպանության ու այլ էլեկտրոնային համակարգերը:
Կոնստանտին Տեր-Նակալյան