«Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը կարող է այդ պաշտոնում փոխարինել Կարլո Անչելոտիին Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչից հետո, որի ժամանակ «Արքայական ակումբի» մրցակիցը լինելու է «Ատլետիկոն»։

 

«La Gazzetta dello Sport» պարբերականի տվյալներով՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է Զիդանին հնարավորություն տալ գլխավորելու ակումբը, եթե թիմը չկարողանա նվաճել ՉԼ տասներորդ գավաթը։

 

Զիդանը Անչելոտիի մարզչական շտաբում է ընդգրկվել մրցաշրջանի սկզբում, սակայն մտադրություններ ունի հեռանալ Մադրիդից և սկսել սեփական մարզչական կարիերան։ Հաղորդվում է, որ նրան իրենց ղեկին էին ցանկանում տեսնել «Բորդոն» և «Մոնակոն»։

Նյութի աղբյուրը 

 

 

Ֆրունզ Պողոսյան