Դերասանը թվիթերում թողել է այսպիսի գրառում.
«Անցած երեկոյան ես իմ ընկերուհուն և նրա ընկերներին տարելի էի ռեստորան իր ծննդյան տարեդարձի առթիվ: Մենք իմացանք, որ Ռիհաննան էլ է այդ պահին այնտեղ: Ես նրա սեղանին նամակ ուղարկեցի, որպեսզի նրան ծանոթացնեմ իր հարսնացուի հետ, քանի որ վերջինս Ռիհաննայի խենթ երկրպագուն է: Սակայն Ռիհաննան պատասխանեց, որ դրսում շատ պապարացիներ կան և այս անգամ ծանոթությունն անհնար է: Այս անգա՞մ: Այս անգա՞՞մ: Մենք երևի մեկ ուրիշ անգամ էլ պետք է պատահական հանդիպեինք, որի հնարավորությունը միլիոնից մեկ է: Ես ոչ մի գերբնական բան չէի խնդրել նրանից: Միայն ծախսել 84 վայրկյան և ես այլևս չէի անհանգստացնի: Իմ ընկերուհին շատ հիասթափվեց: Դու քո մասին պատկերացում ես թողնում և հարցը նրա ծննդյան տարեդարձը չէ: Կներեք, որ մենք բավականաչափ լավը չենք, որ մեզ մոտ ստորանալով գար արքայադուստրը (այս դեպքում գյուղացի հիմարը):
Հիմա Հելլոին չէ: Բայց կեցցես, որ քո տեսքը հասարակության մեջ ես փորձում: Կհանդիպենք, երբ դու ներքև կընկնես: Չնայած ավելի լավ է, որ երբեք էլ չհանդիպենք: Ակնհայտ է, որ մեզ մեջ ոչ մի ընդհանուր բան չկա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարգանքին այն մարդկանց հանդեպ, ովքեր քեզնից առաջ են ասպարեզ եկել: Գուշակում եմ, որ այդ 84 վայրկյանը քեզ պետք էր քո տգեղ վարդագույն կեղծամն ուղղելու համար մինչև կհեռանայիր ռեստորանից: Քեզ խորհուրդ. եթե չես ցանկանում, որ քեզ անհանգստացնեն, ապա տնից դուրս մի արի! Եվ եթե քեզ այդ «փառքի վանդակը» այդքան նյարդայնացնում է, ապա հեռացիր այստեցից»:
Իսկ Ռիհաննան որպես պատասխան իր թվիթերի շապիկի նկարը փոխել է մի նկարով, որտեղ նա ստորագրում է երկրպագուի համար, ում գլխի փոխարեն տեղադրված է Չարլի Շինի գլուխը: [R]