Սարսափելի տաղտկալի են թվում ինձ արվեստից դուրս նման բամբասանքները: Ասում են <>: Արդեն քանի օր է ինչ շրջանառվում է ռաբիզ երգիչներին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում տալու վերաբերյալ ապատեղեկատվությունը, չցանկացա արտահայտվել մի տեղեկության վերաբերյալ, որի աղբյուրը դեռ ինձ հայտնի չէր, իսկ հետո այն պատճառով, որ համոզված չէի նրանում, թե ինչքանով է այդ անհեթեթ թվացող նյութը իրականությանը համապատասխանում: Նախ ճիշտ չեմ համարում նման դեմագոգիաներ հրապարակելը , առավել ևս հղում անելով ապատեղեկություն տարածել սոցիալական կայքերում, սակայն պարոն Մութաֆյանին կխնդրեի ստույգ լինել իր հղումներում և կոռեկտ մեկնաբանություններում, քանի որ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պատվավոր կոչոմանն արժանի արվեստագետը պետք է ավելի զուսպ լինի իր մեկնաբանություններում, առավել ևս երբ տարիքը ներում է գիտակցել , որ չի կարելի վիրավորել իր երկրի քաղաքացիներին, ովքեր իրենց աշխատանքով հազարավոր մարդկանց են ուրախացնում: Ես ինքս Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) և ոչ էլ Թաթուլ Ավոյանի երկրպագուների և լսարանի թվին չեմ պատկանում, սակայն գնահատում եմ նրանց ԱՐՎԵՍՏԸ, երաժշտական աշխարհում իր տեղը գտած: ես իհարկե այնքան էլ համոզված չեմ դուք հարսանեկան և ծննդյան արարողություններին ռաբիզի թե ջազ երաժշտության ներքո եք նշում ձեր ուրախությունն ու տոնը, բայց ներկա եմ գտնվել հազարավոր միջոցառումների որտեղ տեղ են գտնում ձեր նշած ռաբիզ երգիչների և մի շարք ռաբիզ երգիչների երգերը: Ձեր սյուբեկտիվ կարծիքը հարգում եմ մարդկանց հանդեպ, սակայն օբյեկտիվությունը ավելի կգնահատվեր, ապատեղեկություններ տարածելու փոխարեն ձեր արհեստավարժ արվեստի ներկայացուցիչ ընկերների հետ համատեղ զբաղվեք մեր արվեստի և հանրապետության մի շարք հարցերի ոտնահարումներով, քանի որ որպես վաստակավոր արտիստ պետք է որ ձեր ձայնն ավելի հասանելի և լսելի լինի : Հրաժարվեք ձեր կոչումից իրական ապօրինությունների համար, կուլ մի տվեք ձեր իսկ ոտնահարումները, մեր արվեստի ոտնահարումները նույնպես , այլ ոչ թե նման անհիմն տեղեկությունների համար վիրավորեք ռաբիզ երգիչներին, քանի որ մինչ ռաբիզ երգիչ լինելը, բոլոր ռաբիզ երգիչներն էլ ՀԱՅ ԵՆ: Այս նյութը պարզապես դիտարկում եմ հիշեցման ձև Լևոն Մութաֆյանի կողմից, իր նյութում հատուկ նշելու համար 2007 թվականին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պատվավոր կոչոման արժանանալու մասին…
Անկախ ամենից, ես ինքս իմ առանձնահատուկ հարգանքն եմ տածում Լևոն Մութաֆյանի և արվեստի բոլոր ներկայացուցիչների հանդեպ: ԵՎ կանխավ ներեղություն եմ խնդրում այն մարդկանցից , ում իմ անկեղծությունը կարող է վիրավորել կամ դուր չգալ…

 

Էլեն Թուլումջյան