Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ժամի 13:00-ի դրությամբ տուգանային հրապարակ էր տարվել արդեն 25 ավտոմեքենա (պատճառի մասին իհարկե հասկացաք): Հիմա մի հատիկ սենց վերլուծության տիպի բան…
Ի՞նչա ստացվում, ստացվումա, որ 25 երեխա մի 20 տարի հետո հաստատ սենց բանա ասելու. «Պապան մեռնի ջանիդ, առ էս ջիպի բալնիքը ու քշի վերջին զանգին, քո պապին էլ ինձ էր տենց ասում». դե հորից ինչ տեսնում են էտ են սովորում…. Այսինքն էս գլխից արդեն 25 տղու հոգեբանությունը փչանում է ոչ թե պետության պատճառով, շրջապատի այլ սեփական հոր «արդար քրտնիքով»….. Այսինքն մինիմում 25 պապա թքած ունի, թե ինչ դաստիարակություն կունենա իր տղեն ու ինչ կդաստիարակի ինքը իրա տղուն կարևորը էնա, որ ասեն. «Բա իմ տղեն ինչի պիտի ավտոյով չգնա ու սաղ աշխարհը իմ մասին խոսա»….Այսինքն ինքը իրա անվան համար կարա վտանգի իր տղու կյանքը…..(ենթադրությունները ձեզ)։
Վերջում ասեմ. «Հարգելի պապաներ, եթե դուք չեք մտածում ձեր երեխու մասին ու տալիս եք, որ խմած ավտո քշի, ապա հիշեք, որ կան լիքը ինքնահաստատված պապաներ, որոնք իրենց տղու կյանքի մասին մտածում են, բայց կարողա ձեր տղաները էտ տղերքի գլուխը ուտեն, իսկ էտ դեպքում «տակից դուս չեք գա»»։
Դե ինչ կարելիա եզրակացնել. «Լիքը փողատեր պապաներ մեր երկրում դեռ ինքնահաստատվելու խնդիր ունեն, ուղղակի վատա, որ դա անում են իրենց երեխու առողջության հաշվին»։
Անկախ Հայաստան