ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան. ««Պարտադիր» նշանակում է, որ պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «չպարտադրված» նշանակում է, որ պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է: Այսինքն' նա պետք է համաձայն ու համոզված լինի դրանում, որ դա է ճանապարհը, և դա ողջամիտ ճանապարհ է» (Առավոտ): Երբ սա կարդացի՝ հիշեցի սովետի ժամանակ գիտկոմ (գիտական կոմունիզմ) առարկայում առկա՝ «ազատություն» հասկացության բնորոշումը որպես «գիտակցված անհրաժեշտություն»: Ստացվում է, որ պրն Հարությունյանը ժամանակին լավ սերտել է այդ առարկան և «գիտական կոմունիզմի» էքսպերիմենտի տապալումից հետո փորձում է կապիտալիստական հասարակությունում ծնված և մեծացած երիտասարդությանը «դաստիարակել» հենց գիտկոմի գաղափարներով:
Վախթանգ Սիրադեղյան