Անկասկած, Թուրքիան, հիմա, առավել քան երբևէ, ավելի շատ է զգում իր առաջարկած «Համատեղ պատմական հանձնաժողովի» կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այլ հարց է, որ դա թուրքական կողմի միակողմանի, ցանկալի, բայց նաև չաշխատող սցենարն է: Փորձառու թուրք դիվանագետ, Թուրքիայի ԱԳՆ-ում կարևոր պաշտոններ զբաղեցրած Շյուքրյու Էլեքդաղն իր վերլուծական հոդվածում անդրադարձ է կատարել Թուրքիայի վարչապետի՝ ապրիլի 23-ին արված ուղերձին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմաններին ու հեռանկարներին: Նա ևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու «պատմական բեռը» թոթափելու համար օրակարգային է համարում «Համատեղ պատմական հանձնաժողովի» ստեղծումը՝ նշելով, որ «Հայաստանը պետք է դրականորեն գնահատի Էրդողանի այդ առաջարկը»: Էլեքդաղը նաև առանցքային է համարել Դողու Փերիչնեքի գործով 2013 թ. դեկտեմբերին ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը՝ ցույց տալով որ իրավական տեսանկյունից Հայոց ցեղասպանության խնդիրը «վիճահարույց» է և պետք է առավել իրատեսական մոտեցում ցուցաբերվի Հայաստանի ու Հայկական Սփյուռքի կողմից:

 

 

Լևոն Հովսեփյան