Ռուսաստանն ավարտեց Ադրբեջանին ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի'մասնավորապես Т-90С տիպի 100 տանկի մատակարարումը ,ու հնարավոր է առաջիկայում նույն թվաքանակով ևս մեկ խմբաքանակի մատակարարում:Երևի շուտով կրկին ռուսներին ուղղված քննադատական
ելույթներ ու քննարկումներ կհնչեն Հայաստանից,ինչը բնական է:Կրկին կասվի,թե սա ի՞նչ բան է,ո՞նց կարելի է մեր թշնամի պետությանը զենք մատակարարել,ռուսները մեզ ի՞նչ ռազմավարական դաշնակից,շները ռուսներին դաշնակից,եկեք գնանք Եվրոմիություն,և այլն,և այլն:Բայց մի բան պարզ է.այժմյան աշխարհում յուրաքանչյուր պետություն վարում է սեփական երկրի ու ժողովրդի ազգային շահերից ելնող քաղաքականություն,ու ամենևին էլ պետք չէ զարմանալ ու քարկոծել մեր <<եղբայրներին>>:Ու ըստ երևույթին Ռուսաստանը դրանով երկու խնդիր է լուծում:Նախ ընդլայնում է իր ռազմական տեխնիկայի սպառման շուկան(թեկուզ չնչին չափերով),ու ինչպես ժողովուրդն է ասում'<< ավել հացի կտորը ոչ մեկի կոկորդը չի ծակի>>:Ու երևի այդքան ռազմական տեխնիկա վաճառելով ու դրա շարունակումով ուզում է վերջնականապես սպառել ադրբեջանական նավթի ու գազի պաշարները:Ինչ է,վատ կլինի,որ աշխարհի գազամատակարար երկրների ցանկը մեկով պակասի,փոխարենը մեր ռուս եղբայրների ջանը սաղ լինի, ավելի շատ գազ կվաճառեն :Ճ:

 

 

Հայկ Սահակյան