Այսօր Սարդարապատի հերոսամարտի օրն է: Դա հայոց պատմության ամենաառանցքային իրադարձություններից մեկն է: Պարտությունը այդ ճակատամարտում կարող էր ճակատագրական լինել Հայ Ազգի համար, քանզի վտանգված էր նրա ֆիզիկական գոյությունը, դրված էր նրա լինել-չլինելու հարցը: Սակայն նա հաղթեց ու վերահաստատեց այն իրողությունը, որ Հայ Ազգը վտանգի պահին ի զօրու է համախմբվել: Միաժամանակ ցույց տվեց, որ, երբ Հայը հույսը չի դնում օտարից եկող փրկության վրա, և իր ձեռքն է վերցնում Հայոց ճակատագրի տնօրինումը, նա դուրս է գալիս հաղթանակած:

 


Լևոն Ստեփանյան