Երբեք (նույնիսկ երեխա ժամանակ) չեմ ցանկացել լսել ոչ մի ռաբիս երգչի. ինչու «չեմ ցանկացել»՝ որովհետև երբ հասարակական տրանսպորտում վարորդը զլլացնում է՝ չես գնա կռիվ անես՝ թե անջատի, հատկապես որ մնացածների մեծ մասը հաճույքով է լսում: Բայց ես կողմ եմ Թաթուլին ու Սպիտակցի Հայկոյին վաստակավորի կոչում տալուն, որովհետև կարծեմ երրորդ մեկին արդեն տվել են՝ ուրեմն սրանց չտալը չի լինի ազնիվ: Սա մեկ, և երկրորդ՝ քանի որ ազգաբնակչության մեծամասնության համար ռաբիսը ընդունելի է, ապա եթե այս վարչակազմի օրոք չտրվի նրանց վաստակավորի կոչում, ուրիշ էլ երբ...

 


Վախթանգ Սիրադեղյան