Այսօր Երևանի քաղաքապետարանում հյուրընկալեցի ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին։ Հանդիպման ընթացքում խոսեցինք Երևանի ու Ռիգայի միջև հաստատված բարեկամական ջերմ հարաբերությունների մասին, ինչն ամուր հիմք է հանդիսանում նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար։
Վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը նոր թափ են հաղորդել Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը, որը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, և ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել եղբայրացման մասին համաձայնագրով նախանշված բոլոր կետերն ու իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների։
Ռիգան այս տարի հռչակված է եվրոպական մշակութային մայրաքաղաք, ինչի առթիվ լատվիական մեր գործընկերների հետ միասին նախատեսում ենք Երևանում ևս անցկացնել մշակութային միջոցառում:
Տարոն Մարգարյան