Աջակցություն փոքր ու միջին բիզնեսին. ՕԵԿ-ն առաջարկում է շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 %-ից դարձնել 1.5 %
Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրել մի շատ կարևոր օրինագիծ' «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:
ՕԵԿ-ն առաջարկում է առևտրական և արտադրական գործունեությամբ զբաղվող անձանց և տնտեսավարող սուբյեկտների համար հաշվարկված շրջանառության հարկի 3.5% դրույքաչափը նվազեցնել: Այսինքն, առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման տարեկան մինչև 58.35 մլն. դրամ շրջանառությունը չգերազանցող փոքր և գերփոքր տնտեսավարող սուբյեկտների շրջանառության հարկի դրույքաչափը 3.5%-ից դարձնել 1.5%, ինչը փոքր և գերփոքր արտադրական և առևտրական օբյեկտների, տնտեսավարող սուբյեկտների համար հնարավորություն կստեղծի գոյատևել խոշոր և գերխոշոր տնտեսվարողների կողքին:
Արթուր Միսակյան