Մայիի 20-ին դժբախտաբար հերթական անգամ մենք լսեցինք մեզ համար չափազանց ցավալի լուր Ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծից: ԼՂՀ Պաշտպանության բանակը տարածեց հայտարարության, ըստ որի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել1994թ-ին ծնված ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը: Անհնար է նման լուր լսելուց հետո մնալ անտարբեր և հերթական անգամ չհուզվել մեր մարտական կորուստների համար: Սրան Ի պատասխան մեր համապատասխան պաշտպանական կառույցների ղեկավարները (ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում) մշտապես խոստանում են վրեժխնդիր լինել և մի քանի անգամ ավելի մեծ կորուստներ պատճառել թշնամուն: Ինչ խոսք նման միջոցառումները ոչ մի կերպ չեն կարող վերադարձնել որևէ ծնողի իր զավակին, սակայն, Ադրբեջանի կողմից նման հանցագործություններն անպատիժ թողնելն էլ իր հերթին անթույլատրելի է:
Հիմա տեսեք քիչ առաջ ադրբեջանական մամուլը սկսեց շրջանառել մի տեղեկատվություն, ըստ որի իբր հայկական զորքերը ֆիզուլիի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը և դիվերսիոն խումբ են ուղարկել Ադրբեջան: Ըստ նույն այդ տեղեկատվության ադրբեջանական զորքերն իբր կարողացել են կասեցնել մեր զորքերի առաջխաղացումը, որի հետևանքով հայկական կողմը կորուստներ է ունեցել, իսկ իրենք ընդամենը երեք վիրավոր:
Այն որ մեր կողմը կարող է և դիմած լինել «պատժիչ գործողությունների» ես այդքան էլ չեմ կասկածում, սակայն կասկածում եմ, որ գրանցված արդյունքն իրականում այն է ինչ ադրբեջանցիք են ասում: Ես գրեթե վստահ եմ, որ քիչ հետո հայկական կողմը, լինի պաշտպանության նախարարության, թե պաշտպանության բանակի միջոցով կհերքի ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը և կասի մոտավորապես հետևալ բովադակությամբ մի տեքստ'«հայկական կողմին հաջողվել է կանխել թշնամու կողմից հերթական դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով ադրբեջանական կողմն ունեցել է բազմաթիվ զոհեր և կորուստենր»: Այլ կերպ ասած սրանով ինչ-որ տեղ մենք կհաստատենք այն փաստը, որ մենք իրոք անցել ենք շփման գիծը, սակայն վերոնշյալ մեկնաբանությամբ կխուսափենք դատապարտումից: Փորձեմ ավելի հստակ բացատրել:
Տեսեք բանն այն է, որ մենք չենք էլ կարող բացեիբաց ասել, որ ձեռնարկել ենք որևէ ուժային քայլեր ընդդեմ Ադրբեջանի և առավելևս չենք կարող միջազգային հանրությանը բացատրել, որ գնացել էին մեր Արթուրի վրեժը լուծելու, սակայն, փոխարենը կարելի է դրան տալ մեկ այլ ձևակերպում, որից ըստ էության մեզ համար ընդունելի բովանդակությունը չի փոխվի:
Կարճ ասած սպասենք մեր բանակի հայտարարությանը, կամ էլ մեկնաբանությանը պատահածին, որովհետև չգիտես թե ինչու, բայց ինձ ինչ-որ բան հուշում է, որ Ադրբեջանի երեք վիրավորներից բացի, մի քանի օր հետո կսկսեն ևս մի քանի հոգի մահանալ «տարատեսակ պատճառներից», սկսած հիվանդություններից վերջացրած ավտովթարներից…
Հայկ Թամրազյան