Տեսե՞լ եք արդյոք սեպտեմբերի 11-ին նվիրված թոք-շոուն Բիլլի Գրեմի աղջկա մասնակցությամբ:
Հաղորդավար Ջեյն Քլեքսոնի հարցին, թե ինչպես Աստված կարող էր թույլ տալ, որ այդպիսի բան տեղի ունենար, Աննա Գրեմը տվեց շատ խորաթափանց պատասխան.§Ես հավատում եմ, որ Աստված, ինչպես և մենք, խորապես ողբում է այն ամենի համար ,ինչ կատարվել է : Բայց չէ որ մենք տարիներ շարունակ դուրս Էինք հանում նրան մեր դպրոցներից,կառավարությունից և մեր կյանքից: Եվ կարծում եմ, որ Աստված, լինելով ջենթլմեն,պարզապես նահանջեց¦:
Կարող ենք արդյոք մենք սպասել Աստծո օրհնությունը և պաշտպանությունը, եթե միևնույն ժամանակ պահանջում ենք, որ նա թողնի մեզ:
Եկենք հիշենք. Իմ կարծիքով ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Մեդլին Մյուրրեյ Օխարան (նա սպանվել է, և վերջերս են գտել նրա մարմինը) հայտարարեց, որ դպրոցներում աղոթքը տեղ չունի: Մենք ասացինք . §Լավ¦:
Հետո ինչ-որ մեկն ասաց, որ լավ կլինի,եթե դպրոցներում Աստվածաշունչ չընթերցվի: Աստվածաշունչ, որում ասվում է. §Մի սպանիր, մի գողացիր և սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ ¦: Եվ մենք ասացինք.§Լավ¦:
Հետո բժիշկ Բենջամին Սպոկը ասաց. §Չի կարելի կիրառել մարմնական պատիժ մեր երեխաների նկատմամբ, երբ նրանք իրենց վատ են պահում, որովհետև դրանով կվնասենք նրանց փոքր “ես”-երը, ինչպես նաև արժանապատվությունը ¦ (Բժիշկ Սպոկի որդին ինքնասպան է եղել): Եվ մենք ասացինք. §Նա մասնագետ է և գիտի ինչ է ասում¦: Եվ այսպես.§Լավ¦:
Հետո ինչ-որ մեկն ասաց, որ ուսուցիչները և տնօրենները իրավունք չունեն պատժելու մեր երեխաներին: Եվ դպրոցների վարչակազմը խստագույնս արգելեց ուսուցիչներին անգամ դիպչել կարգազանց աշակերտներին, որովհետև իրենց հարկավոր չէ վատ գովազդ ,և առավել ևս նրանք չեն ցանկանում կանգնել դատարանի առջև: (Մեծ տարբերություն կա պատժելու և դիպչելու, ճիպոտահարելու, նսեմացնելու և ծեծելու միջև ):
Հետո ինչ-որ մեկն ասաց. §Եկեք թույլ տանք մեր դուստրերին աբորտ անել, եթե նրանք դա են ուզում:Նրանք նույնիսկ ստիպված չեն լինի այդ մասին հայտնել իրենց ծնողներին¦: Մենք ասացին. §Լավ¦:
Հետո ինչ-որ դպրոցի խարհրդի իմաստուն անդամ ասաց. §Տղաները մնում են տղաներ և միշտ զբաղվելու են դրանով: Եկեք նրանց տանք այնքան պահպանակներ,, որքան որ անհրաժեշտ է զվարճանալու համար: Եվ մենք ստիպված չենք լինի ասել նրանց ծնողներին, որ դրանք նրանք ստացել են դպրոցում¦: Մենք ասացինք. §Լավ¦:
Հետո մեր իսկ կողմից ընտրված գերագույն իշխանություններից մեկն ասաց,որ կարևոր չէ' ինչպիսին ենք մենք անձնական կյանքում, եթե լավ ենք անում մեր գործը: Եվ համաձայնելով այդ մտքի հետ' մենք ասացինք, որ կարևոր չէ, թե ով (ներառյալ նախագահը) ինչով է զբաղվում անձնական կյանքում, եթե լավ է աշխատում ,և տնտեսությունն էլ կարգին Է:
Հետո ինչ-որ մեկն ասաց. §Եկեք տպագրենք ամսագրեր մերկ կանանց պատկերներով և անվանենք դա կանանցի մարմնի գեղեցկության առողջ և բարձր գնահատում¦: Եվ մենք ասացինք.§Լավ¦:
Իսկ հետո ոմանք այդ բարձր գնահատումով գնացին առաջ և սկսեցին հրապարակել մերկ երեխաների լուսանկարներ: Իսկ հետո նաև տեղադրեցին համացանցում: Եվ մենք ասացինք. §Լավ¦:
Հետո զվարճանքների ինդուստրիան ասաց. §Եկեք թողարկենք ֆիլմեր, հաղորդումներ, որոնք քարոզում են բռնություն,աստվածանարգություն և արգելված սեքս: Եկենք ձայնագրենք երաժշտություն, որը խրախուսում է թմրանյութերի օգտագործում, բռնաբարություն, սպանություն և սատանայություն¦: Եվ մենք ասացինք. §Սա ընդամենը զվարճանք է և ոչ մի նեգատիվ ազդեցություն չի կարող ունենալ, ոչ ոք այն լուրջ չի ընդունում, այնպես որ շարունակեք նույն ոճով¦:
Եվ հիմա մենք հարցնում ենք ինքներս մեզ, ինչու մեր երեխաները խիղճ չունեն, ինչու նրանք չեն կարողանում տարբերակել վատը լավից: Նրանք առանց երկմտելու սպանում եմ անծանոթներին, դասընկերներին և իրենք իրենց:
Միգուցե, եթե մենք լրջորոն և երկար մտածենք, ապա կկարողանանք այդ ամենից գլուխ հանել: Ես կարծում եմ , որ այստեղ գործում է §ինչ ցանես, այն էլ կհնձես¦ տարբերակը:
Մի երիտասարդ գրել Էր. §Սիրելի Աստված, ինչու դու չփրկեցիր այն փոքրիկ աղջկան, որը սպանվեց իր իսկ դասարանում: Անկեղծորեն քո անհանգստացած ուսանող¦: Ահա պատասխանը. §Սիրելի անհանգստացած ուսանող, ինձ թույլ չեն տալիս մտնել դպրոցներ: Անկեղծորեն քո Աստված¦:
Ծիծաղել է, թե ինչպիսի հեշտությամբ են մարդիկ ազատվում Աստծուց և հետո զարմանում, թե ինչպես է աշխարհը վերածվում դժոխքի:
Ծիծաղելի է, որ մենք հավատում ենք այն ամենին, ինչ գրված է թերթերում և կասկածի տակ ենք դնում այն ամենը,ինչ ասում է Աստվածաշունչը:
Ծիծաղել է, երբ բոլորը ցանկանում են ընկնել դրախտ այն դեպքում, երբ չեն հավատում, չեն մտածում, չեն խոսում և չեն անում ոչինչ այն ամենից, ինչ քարոզում է Աստվածաշունչը:
Ծիծաղելի է, երբ ինչ-որ մեկը ասում է. §Ես հավատում եմ Աստծուն¦, և միաժամանակ հետևում է սատանային, որը ի միջիայլոց ևս <<հավատում է >>Աստծուն:
Ծիծաղելի է, երբ մենք այդքան հեշտությամբ դատում ենք ուրիշներին և այդքան դժվարությամբ ընդունում քննադատություններ նրանց կողմից:
Ծիծաղելի է, երբ հիմար կատակները այդքան արագ տարածվում են, բայց մարդիկ երկար մտածում են, թե արդյոք արժե կիսվել ընկերների հետ ստատուսով, որում հիշատակվում է Աստծո անունը:
Ծիծաղելի է, երբ անպարկեշտությունը, գռեհկությունը և վավաշոտությունը գտնվում է ինտերնետում, իսկ դպրոցներում և աշխատավայրերում Աստծո վերաբերյալ քննարկումն անհնար է:
Ծիծաղելի է մարդկանց համար և անսահման տխուր' Աստծո…
Անահիտ Բախշյան