Անհատական, հասարակական կամ ազգային կեցությունը առհասարակ կյանք ասածը չէ, այլ կյանքի այն կտորը, պատառիկը, որը մարդիկ կարողացել են մտովի մարսել, յուրացնել: Այլ կերպ ասած՝ մեր հասարակական կեցությունն այն է, ինչ մենք կարողացել ենք ներառել մեր կոլեկտիվ գիտակցության և մտածողության մեջ:
Ավելի պարզ ասած՝ մեր հասարակական կեցությունը կամ կյանքն այն է, ինչ մենք ներառել ենք մեր գիտակցության մեջ կոլեկտիվ մտածողության միջոցով, ոչ ավելի, ոչ պակաս:
Հետևաբար, ինչու՞ ենք մենք այսպես ապրում:
- Որովհետև այսքան է հերիքում մեր հավաքական ինտելեկտը:
Մովսես Դեմիրճյան