Հայաստանում Լեհաստանի դեսպան Զ.Ռաչինսկին հանդիպել է ԱԺ նախագահի հետ՝ քննարկելու Երևանում Անաստաս Միկոյանի արձանի կանգնեցման հարցը (ՀԺ). Միկոյանը եղել է Կատինի սպանդի, երբ Ստալինի կարգադրությամբ գնդահարվեցին 22 հազար լեհ սպաներ, հրամանագիրը ստորագրողներից մեկը: Բայց կարծում եմ, որ ռուսաստանյան զարգացումների ֆոնին և մաքսայինին (և կամ եվրասիականին) միանալու կապակցությամբ լեհ դեսպանի խնդրանքը պետք է արհամարհել, և «հայրենի իշխանությունը» հենց այդպես էլ կվարվի՝ թքած ունենալով լեհ-հայկական հարաբերությունների վրա:
Վախթանգ Սիրադեղյան