Ցանկացած ամենադժվարին պայմաններում գտնվող անձը միշտ մի վերջին հույս ունենում է: Եթե այլևս այդ վերջին հույսն էլ չի մնում, էլի մի վերջին հույս մնում է' Տեր Աստվածը:
Այդպես էլ ազգերն են: Միշտ, ինչքան էլ վատ պայմաններ լինեն մի վերջին հույս ունենում են, կամ գտնում են, կամ հորինում են ու այդ վերջին հույսին ապավինելով գոյատևում ու հարատևում են: Կտրեք այդ վերջին հույսը, կտրեք վերջին հույս ունենալու հույսը ու կտեսնեք որ ազգը կդադարի գոյություն ունենալուց:
Մենք այսօր համարյա այդ վիճակում ենք գտնվում: Ես գույները չեմ մգացնում: Առանց իմ մգացնելու էլ այդ գույները շատ մռայլ ու անհրապույր են:
Եթե դուք կարծում եք ես վատ գիտեմ հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը ապա չարաչար սխալվում եք: Եթե դուք կարծում եք որ ես Սովետի երդվյալ երկրպագուն եմ եղել կամ կամ ապա նորից չարաչար սխալվում եք: Եթե կարծում եք ես չգիտեմ ինչպիսին է Ռուսաստանի այսօրվա վարվող արտաքին քաղաքականությունը էլի նորից սխալվում եք:
Եթե ձեզ թվում է որ ես չեմ կարող վերլուծել արդի միջազգային դրությունը կամ աչքերս փակ են ու բան չեմ տեսնում նմանապես խիստ սխալվում եք:
Մի կտրեք այն վերջին հույսը որով ապրում է մեր հասարակ մարդը իր հողի վրա: Մի նրան ձեր անհարկի ու ոչ մի բան չտվող դատողություններով հուսախաբ արեք: Նա մի վորջին հույսով իրեն պաշտպանված է համարում ու որպես պաշտպան Ռուսաստանին է տեսնում: Եթե այդ վերջին հույսից էլ զրկվեց կթողնի ու վերջնականապես կհեռանա երկրից: Կմեծանա արտագաղթը, կդատարկվի երկիրը ամբողջությամբ: Ժողովրդի մեծ մասը իր օրվա ապրուստը խոպան գնալով է վաստակում; Գիտեք որ խոպանը Ռուսաստանում է այլ ոչ թե Եվրոպայում կամ Լուսնի վրա: Մի կտրեք հասարակ մարդու ապրուստի վերջին միջոցի հույսը: Ինչքան էլ նեղ լինի, էլի մտածում է ոչինչ, գարունը գա կգնա մի քանի կոպեկ կվաստակի ռուսաստաններում ու մի ցավի կամ դարդի դարման կանի: Եթե նույնիսկ չգնա էլ, սակայն գոնե այդ հույսով կձգի մինչև գարուն: Մի փակեք այդ վերջին հույսի հույսը:
Դուք խելոք եք, եվրոպաներից գրանտ բան ման եք փախցնում ու լավ էլ յոլա եք գնում նաղդով: Թողեք ուրիշն էլ յոլա գնա իր նիսյայով, իր անհույս վերջին հույսով: Ձեր հետևից տասնյակներն են գնում իսկ հարյուր հազարների հայացքը դեռ որ հյուսիսին է ուղղված ու հյուսիսից է սպասում իր վաղվա օրը: Մի զրկեք նրան իր վաղվա օրվա հույսից:
Եթե ռեալ բան չեք առաջարկում ավելի լավ կլինի ձեններդ կտրեք ու հանգիստ տերերի տվածով սսկվեք:
Հաշվետվությունների մեջ ինչ էլ գրեք կանցնի, մի վախեցեք, նրանց տված փողերը նրանք արդեն նախօրոք դուրս են գրել, գիտեն ում են տվել ու ինչու, էլ ձեզ մի պատառոտեք ու կաշվից դուրս եկեք ձեր վրա կատարված ծախսերը արդարացնելու համար: Ձեր պարզ գոյությունը արդեն արդարացնում է ձեր վրա կատարված ծախսերը: Ժողվրդից էլ գործ չունեք, դուք այդ ժողովրդին ոչ էլ սիրում կամ հարգում եք, դուք եվրոպացի նրանք ասիացի ու խոպանչի, բանվոր ու քրտնահոտ գյուղացի բա լայեղ կանեք դուք նրանց սիրեք: Վազն եկեք, թողեք ժողովուրդը իր հարցերը ինքը լուծի, դուք խանգարելուց ու արյուն պղտորելուց դենը ուրիշ բանի պիտանի չեք, իհարկե մի երկու երեք բացառություններով հանդերձ: Մի արհեստածին թշնամություն սերմանեք հայի մոտ ռուսի հանդեպ: Ձեր արածը լավ բան չի ու ոչ մի օգուտ էլ չի տա:
Համլետ Աբրահամյան