Մի երկու պարզ բան


- Հայաստանը աղքատ ու հետամնաց երկիր է' մեկ շնչին ընկնող տարեկան մոտ 3500 դոլար եկամտով: Աշխարհի միջինը ավելի քան 10 հազար դոլարն է, եվրոգոտունը' մոտ 40 հազարը:


- Եթե ԼՂ հարցը չլիներ, մի քիչ ավելի քիչ աղքատ կլինեինք, բայց մեծ հաշվով շատ բան չէր փոխվի: 20 տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի տվյալ հանրույթը ապացուցի' ինչի է իրականում արժանի: Մեծ հաշվով մենք արժանի ենք մեր իշխողներին, արժանի ենք այս աղքատությանը, քանի որ չգիտենք հարաբերվել միմյանց ու ուրիշների հետ էֆեկտիվ ձևով, չգիտենք' ինչու և ինչպես են ազգերը հարստանում, փոխարենը սաղս 18 տարեկանից հանճար ենք մեզ երևակայում:


- Հայաստանում հումանիտար առարկաների գծով կրթությունը զրո է, տնտեսագիտականը' 0-ի ու 1-ի արանքում' նորմալ երկրների կրթության համեմատ:

 

 

Հրայր Մանուկյան