Բոլորը խոսում են սփյուռքում հայապահպանության հարցից: Իսկ կասեք ինչպես ենք պատկերացնում այդ Հայապահպանությունը,երբ ազգապահպանության ամենամեծ միջոցներից մեկը դա լեզուն է: Ավանդական սփյուռքը ինչպես գիտենք արևմտահայերենի կրողն է,իսկ արևմտահայերենը այսօր վտանգված է և մեծ ուշադրության կարիք ունի: Սփյուռքի հետխորհրդային տարիներին համալրումը եղել է ՀՀ-ից և ԼՂՀ-ից,իսկ այդ մարդիկ արևելահայերենի կրողներ են: Արևելահայերենի պահպանությունը ավելի հեշտ է հայ ընտանիքի համար սփյուռքում,որովհետև կան Հայաստանում տպագրված բազմաթիվ արևելահայերեն գրքեր,արբանյակային հեռուստաալիքները հայկական անընդհատ մատուցում են արևելահայերեն, բազմաթիվ Հայաստանյան լրատվական կայքեր և այլն: Արևելահայերենը բացի սփյուռքի հետ կապված դիտարկումից նաև պահպանված է,որովհետև երկու հայկական պետությունների պաշտոնական լեզուն է,իսկ արևմտահայերենը?; Արևմտահայերենը այնքանով է անպաշտպան,որ ոչ մի տեղ պետական լեզու չի,որ նրա կրողները զրկված են արբանյակային հեռարձակմամբ արևմտահայերեն հեռուստաեթեր ունենալուց, և այլն: Արևմտահայերենը չունենալով պետական պաշտպանություն ահավոր մեծ վնաս է կրում սփյուռքում՝ընկնելով տարբեր լեզուներ ազդեցության տակ և աղավաղվելով.արևելահայերենը գոնե միայն ռուսական ազդեցություն է կրել: Արևմտահայերենի կրողները միայն հատուկենտ կազմակերպված գաղութներում ունեն արևմտահայերեն դասագրքեր և դասաժամեր: Պետք է ուշքի գանք .արևմտահայերենը վտանգի մեջ է,մոռացության մեջ է և անպաշտպան է: Ինչքանով,որ ես գիտեմ արևմտահայերենի մասնագետ մանկավարժներին սփյուռքից Հայաստանում վերապատրաստման միայն եկեղեցին է բերում,մինչդեռ պետք է պետական ուշադրության կենտրոնում այդ հարցը լինի,պետք է պետությունը դասագրքերի հարց լուծի սփյուռքի համար,թեկուզ սփյուռքի ֆինանսական օգնությամբ: Մեր արևմտահայերեն կրող քույրերն ու եղբայրները ցավոք Հայկական արբանյակային հեռուսատալիքները դիտելիս,Հայաստանյան համացանցային կայքերը կարդալիս ունենում են լեզվական խնդիրներ,հասկանալու խնդիր,այնպես ինչպես տեղացի հայերը արևմտահայերենը հասկանալկու խնդիր: Առնվազն պետք է մեր հեռուստաալիքները արևմտահայերենով գոնե վազող տող բացեն լուրեր թողարկելիս,հաղորդումներ պետք է թողարկեն արևմտահայերենով,իսկ լրատվական կայքերը նյութեր պետք է դնեն արևելահայերենով,իսկ կողքին արևմտահայ թարգմանությունը: Այս թվարկածներիս կատարելը ոչ միայն կնպաստիի արևմտահայերենի պահպանմանը,այլ՝հայրենիքի հետ կապ կստեղծվի արևմտահայերեն կրող սփյուռքում և մեր հայրենակիցները ստիպված չեն լինի օտարալեզու հեռուստաալիքներից ինֆորմացիա վերցնել,որը համեմված է իրենց քարոզչությամբ; Երբ արտասահմանում ենք լինում,օտար միջավայրում և Հայաստանյան մի ալիք ենք դիտում դա մեզ համար մի կտոր հայրենիք է,մեր արևմտահայ եղբայրներին չզրկենք նույնը զգալուց: Արևմտահայը պետք է կտրված չլինի հայրենիքի մեդիադաշտից լեզվական խնդրի պատճառով.Հայկական աշխարհը նաև մեդիադաշտում է միասնական ձևավորվում: Հ.Գ.Սիամանթոյի,Վարուժանի,Զոհրապի լեզուն վտանգի մեջ է:
Տիգրան Մկրտչյան