Միշտ եղեք ուժեղ և մի թուլացեք նույնիսկ ամենադժվար պահերին: Հնարավոր է, որ թույլ մարդուն ինչ-որ մեկը խղճա և տեղ տա կյանքում: Բայց հավանականությունը, որ դա կլինի հենց Ձեզ հետ, շատ փոքր է: Բացի այդ էլ' Ձեզ պե՞տք է, որ Ձեզ խղճան: Դուք ինքներդ պետք է վերցնեք կյանքի Ձեր կտորը և ինքներդ պետք է հասնեք հաջողությունների, քանի որ ուժեղ են այն մարդիկ, ովքեր ունեն «ուժեղ նպատակներ» և ամեն ինչ անում են այդ նպատակներին հասնելու համար: Նրանք գնում են մինչև վերջ և չեն նահանջում:

 

Անուլ Գրիգորյան