Ադրբեջանցի պաշտոնյաների երազանքը դարձել է այն, որ մի օր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջնագիր ներկայացնեն ՀՀ-ին և Արցախին: Այսպես են նրանք պատկերացնում Ղարաբաղյան հարցի լուծումը...Նույնիսկ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին շրջանում արված պրովոկացիոն հայտարարությունները չոգևորեցին ադրբեջանական կողմին, որոնք, փորձելով սեփական ժողովրդից թաքցնել այն հանգամանքը, որ նրանք ի վերջո պարտված կողմ են և իրենք ևս պետք է որոշակի զիջումների գնան, իրենց ելույթներում փորձում են շեշտել, թե իբր Ադրբեջանը տարածաշրջանում <առաջնորդ երկիր է> և իբր հանուն ադրբեջանական նավթի, գերտերությունները դեռ շատ զիջումների կգնան, (ի դեպ այդ համատեքստում մշտապես փորձ է արվում բարձրացնել Իլհամ Ալիևի անձը)... Սա խոսում է այն մասին, որ այսպիսի քարոզչությունը նախատեսված է առավելապես ներքին լսարանի համար՝ թաքցնելու արտաքին քաղաքականության մեջ ադրբեջանական կողմի անհաջողությունները...

 

Մուշեղ Խուդավերդյան