Կարելի է պարտված լինել, բայց տանուլ չտալ: Ես պարտված եմ այնտեղ, որտեղ անգրագետներն են, մեծամիտներն են, բթամիտներն են, զոռբաներն են, պճնամոլներն են, աներեսներն են, անաստվածներն են (անկախ կրոնից), անմարդասերներն են, բայց ես տանուլ չեմ տալիս դրանց հակառակ բևեռներում իմ խարիսխը գցելու, գոյելու հավատամքը...
Մարդասիրությունը եղել և մնում է իմ դաստիարակության ու բարոյականության, հանրագումարորեն՝ կենսաձևի առանցքը, հետևապես, մի կողմից, ընդվզելով իմ մարդկային ու կրթական ցենզ-սահմանաչափանշային որակների հետ <<կարճմիացում>> հարուցող մարդկանց ու հանգամանքների դեմ, մյուս կողմից հաշտեցնում եմ ինձ Աստծո ամենահավասարության մայր-իմպերատիվ օրենք-գոյաձևի հետ, որովհետև բնության և մարդու ներդաշնակ հարատևակցությունը տարբերությունների փիլիսոփայությամբ է պայմանավորված, ոչ թե հավասարի՝ որպես սոսկական նմանությունների համաբաղադրույթ:
Սույն թեզը հավասարապես վերաբերում է ինչպես մարդուն, այնպես էլ մարդակենտրոն արժեքայնությամբ՝ պետություններին, մարդահռչակ կառույցներին...
Ուրեմն, կարելի է պարտվել այնտեղ, որտեղ դու չկաս, բայց հնարավոր չէ հաղթել այն, ինչից անմասն ես և որտեղ բացակա ես ընդհանրապես...
Ա.Ա (c)
2014 թ., Մայիս 20, Երևան

 

Արա Ալոյան