Ադրբեջւանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Ազատություն ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն ու մեկ այլ պարբերություն հետո նշում է, որ կարգավորմանը, այս դեպքում ինքը կարգավորումը պատկերացնում է շրջանների վերադարձմամբ, խանգարում է ռուսական կողմը:
Այսինքն' հայերը համաձայն են, ռուսաստանն է խանգարում, ըստ պարոն դեսպան Մորնինգսթարի: Անկեղծ ասած նմանատիպ «ԱուրելիաԳրիգորիու» հայտարարություն վերջին օրերի ընթացքում չէի ընթերցել, որը լիներ այսքան կտրված իրականությունից:
Մորինինգսթարը, Հեֆերնը և Ուորլիքը նույնանման մտքերի գեներացնողներ են, ինչը ամենայն հավանականությամբ դրսևորում է ազդեցությունների պայքարում ԱՄՆ-Ռուսաստան բացահայտ հակասությունների շտրիխները: Իսկ այսօր ԼՂ հակամարտության կարգավորման 6 կետանոց ուորլիքյան առաջարկները, Հեֆերնի ու Մորնինգսթարի նմանատիպ հայտարարությունները ոչ թե ԱՄՆ դիրքորոշումն են արտահայտում հակամարտության կարգավորման հասնելու գործում, այլ ցույց են տալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մեջ ամերիկյան խառնակչության սովորական դրսևորումներ:
Ի դեպ չմոռանանք, նաև նշել, որ ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում արտահայտելու և բարձրաձայնելու իրավունք ունի միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում գուրծուղված դեսպանը, մնացյալ դեսպանները կարծում եմ պետք է զբաղվեն իրենց գործառույթներով: