Սիրելի գործընկերներ, քիչ առաջ ինձ զանգահարեց Շուշան Պետրոսյանը և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար։ Նա ասաց , որ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել... Մենք երկար զրուցեցինք... իսկապես, ոչ ես իր դեմ որևէ բան ունեմ , ոչ էլ ինքն իմ դեմ ։
Այսօր խորհրդարանում մենք առաջին անգամ էինք շփվում, շփումն այնքան էլ «հաջող» չստացվեց, բայց դե կյանք է , ամեն ինչ էլ ստացվում է ։ Բոլորս էլ ինչ-որ մի պահ, տարբեր պատճառներով պոռթկում ենք ՝ շատ հաճախ վիրավորելով և նեղացնելով միանգամայն անմեղ մարդկանց ։
Կարևորը , որ գիտակցում ենք սխալը , ու միմյանցից ներողություն խնդրելու կամք ենք ունենում ։
Ռուզաննա Ստեփանյան