Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս Կիևում հայտարարել է, որ հունիսի 27-ին ԵՄ գագաթաժողովի ժամանակ Ուկրաինան վերջապես կստորագրի Ասոցացման պայմանագրի նաև տնտեսական մասը: Հիշեցման կարգով նշենք, որ այդ օրը նախատեսվում է նաև Ասոցացման պայմանագրի ստորագրումը Վրաստանի և Մոլդովայի կողմից: Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Հերման Վան Ռոմպեյը Թբիլիսիում և համապատասխանաբար Քիշնևում այդ երկրների բարձրագույն ղեկավարության հետ խոսելուց հետո: Բայց ինչպես ասում են մինչ հունիսի վերջ դեռ շատ ջրեր կհոսեն...
Այսօր շատ բան է կախված Եթե Ռուսաստանը կարողանա գլուխ բերել ընթացող գործընթացներից: Եթե Ռուսաստանը կարողանա գլուխ բերել այդ երկրից, ասել է թե հասնել իր համար ցանկալի արդյունքի' երկրի դաշնայնացում և չեզոքության ամրագրում, ապա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ Վրաստանից և Մոլդովայից հենց այդպես հեշտ ու հանգիստ չի «հրաժարվի»: Բայց մի պահ ենթադրենք, որ այդ երկու երկրներն ու Ուկրաինան ի վերջո ստորագրում են այդ համաձայնագիրն անկախ ամեն ինչից:


Տեսեք հանուն Արևմուտքի Ուկրաինան այլևս անվերադարձ կորցրեց Ղրիմն ինչես նաև ամենայն հավանականությամբ դեռ մի քանի շրջան ևս կկորցնի, եթե չգնա որևէ զիջման Ռուսաստանի հետ: Վրաստանը կարելի է ասել վերջնականապես կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, իսկ Մոլդովան դեռ Մերձդնեստրը վերջնականապես չի կորցրել, բայց նվազագույն կորուստը Մոլդովայի համար կլինի այն, որ Ռուսաստանը կճանաչի այդ երկրամասի անկախությունը, որով արդեն հաստատ այդ երկիրը կկորցնի նաև անորոշ կարգավիճակում հայտնված Մերձդնեստրը: Ասածս այն է, բոլոր այն երկրները որոնք փորձում են կոպիտ ասած «ձերբազատվել» Ռուսաստանից վճարում են բավականին մեծ գին:
Հիմա տեսեք նախ ինչպես սզբում նշվեց սա դեռ վերջը չէ, և դժվար է ասել, թե Ռուսաստանն ինչ քայլեր կարող է ձեռնարկել ընդդեմ այդ երեքի մինչև հունիսի 27-ը, սակայն նույնիսկ եթե չձեռնարկի էլ ինձ մի հարց է հետաքրքրում' արդյոք արժեր կրել բոլոր այս զրկանքներն ու դեռ մտածել որ կարող են լինել մի շարք այլ պոտենցիալ վտանգներ հանուն Ռուսաստանից «ձերբազատվելու»:


Բանն այն է, որ վերը նշված երեք պետություններին նույնիսկ չի էլ առաջարկվում ԵՄ անդամակցություն, իսկ եթե նույնիսկ առաջարկվի էլ դա դեռ բնավ չի նշանակում, որ այդ երկրները վերածվելուեն դրախտավայրի: Կան բազաթիվ օրինակները մի շարք արևելաեվրոպական երկրների փորձից, որոնք ակնհայտորեն ապացուցում են հակառակը: Խոսքը Ռումինիայի և Բուլղարիայի մասին է: Կարելի է ինչ-որ տեղ այս շարքին դասել նաև հենց նույն Հունգարիային կամ էլ Մերձ բալթյան երկրներին, որտեղ կյանքը մեղմ ասած շատ քաղցր չէ: Եվ այս ամենը Ռուսաստանից «ձերբազատվելո՞ւ» համար: Անկեղծ ասած ես նույնիսկ մի քիչ դժվարանում եմ հասկանալ Ռուսաստանից «ձերբազատվելու» մասին գաղափարները:


Ի՞նչ ասել է թե Ռուսաստանից ձերբազատվել, կամ էլ ի՞նչ ասել է թե Եվրոպայում ապրել որպես ինքնիշխան պետություն: ԵՄ-ն ինչպես հայտնի է վերազգային մարմին է, որտեղ առանձին-առանձին պետություններ բավական լուրջ հարցերում զիջել են իրենց սուվերեն իրավունքները և գնում են դեպի ընդհանուր դաշնային կամ էլ համադաշնային պետության ստեղծման ճանապարհով: Մինչ այդ, սակայն, մենք այսօր լավ էլ տեսնում ենք, թե կոնկրեը, որ երկրներն են Եվրոպայում կամ էլ ԵՄ շրջանակներում եղանակ ստեղծողները: Ես ձեզ հավատացնում եմ Ռումինիան կամ էլ Բուլղարիան հաստատ դրանց թվում չեն:


Ինչևէ, ես բնավ իմ առջև խնդիր չեմ դրել ինչ-որ մի տնտեսական կամ էլ քաղաքական բլոկի քննադատել կամ էլ պաշտպանել: Բոլոր երկրներն էլ իրավունք ունեն (դասական իմաստով) ընտրություն կատարել իրենց ապագայի վերաբերյալ, սակայն հարկ է նշել, որ իրական կյանքում այդ որոշումների դիմաց շատ անգամ ստիպված են լինում գին վճարել:


Այսքանից հետո ես ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել այդ երկրներին և հարցնել' արժե՞ր, կամ էլ արժե՞: