Մարզահամերգային համալիրը պատկանում է ԲԱՄՕ ընկերությանը,որը ռուսաստանյան ընկերություն է և պատկանում է Մուրադյան եղբայրներին:Հիշեցման կարգով ասեմ,որ մեկ տարի առաջ Մոսկվայում սպանվեց հենց այս ընկերության համասեփականատեր եղբայրներից Հովիկ Մուրադյանը,իսկ 2010 թ.ից Մուրադյան եղբայրներից Մուրադ Մուրադյանը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է:Միայն զարմանալ կարելի է,թե այդ ինչպես ստացվեց,որ մեծ կարողությունների տեր ընկերությունը հանկարծ վարկերի տակ է հայտնվում:Իմ Կարծիքով սա հերթական փողլվացումն էր,որն այժմ շուտափույթ պառտկում են:Բայց մուրը իրենց գլուխ,թող վաճառեն միայն թե պետության և ԲԱՄՕԻ հետ կնքված պայմանագիրը հաջորդ գնորդի հետ վերակնքվի:Իսկ պայմանագրի առարկան հետևյալն է՝ համալիրի ֆունկցիոնալ նշանակությունը երբեւէ չի փոխվելու, ինչպես նաեւ չի փոխվելու Կարեն Դեմիրճյան անունը:
Կիլիկիա Հայաստան