WhoScored.com կայքը հրապարակել է 2013/2014 թվականների մրցաշրջանի 5 առաջնություններում՝ Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում հանդես եկող ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները եւ գնահատականները:
Առաջին տեղում Լիվերպուլի հարձակվող Լուիս Սուարեսն է, ով 33 հանդիպման ընթացքում 33 խաղի ժամանակ 31 գոլի հեղինակ է դարձել: Վերջինս 14 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ :Նրա գնահատականը 8.43 է:
Երկրորդ տեղում Մեսին է, իսկ երրորդում՝ Ռոնալդուն:
Իսկ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբացեցրել է 30-րդ տեղը: Նա 31 հանդիպման ընթացքում 9 գոլ է խփել և 3 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանի գնահատականը 7.58 է: