Թուրքիայի վարչապետ Էրդողանը հոգեբանական տեսանկյունից ներկայումս աննախանձելի վիճակում է գտնվում... Թուրքիայում կատարվող ամեն պատահար Թուրքիայի վարչապետի մոտ ստեղծում է զգացողություն, որ սա իր դեմ կազմակերպված հերթական դավադրությունն է, դե իսկ բողոքի մասնակիցներից մի քանիսին հարվածելը, կամ ծեծի ենթարկել տալը խոսում է հենց դրա մասին... Թերևս վերջին շրջանում Էրդողանը շատ է խոսում Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի կախաղանից, այնպես որ վախի ազդակի համար այս առումով ամեն մի պատահարի հետ հոգեբանական առումով պարարտ հող է ստեղծվում...
Մուշեղ Խուդավերդյան