Փաստորեն նոր օրենք է (փակ, գաղտնի ) մշակել ու ընդունել հանրապետականը՝ տրամադրության մասին.
Պագամավոր-ուհի Կարինե Աճեմյանը Շուշանի փոխարեն ներողություն է խնդրել... Ինչ է ստացվում, Շուշոն բոլոր լրագրողներին է ասել անբարոյականներ, թե՞ ինչ արել չի արել, տերդ մեռնի տրամադրությունն է արել... բա հետո... տեսեք էս կնիկը ինչ է ասում. «Քանի որ Շուշանը շատ էմոցիոնալ մարդ է եւ հնարավոր է, որ տրամադրություն չի ունեցել, պարզապես բան է ասվել, որը չպիտի ասվեր, դրա համար մենք բոլորս ներողություն արդեն խնդրեցինք, կարծում եմ՝ այլեւս պետք չի դրան անդրադառնալ»։ Չեղավ, չէ Կառա ջան, հըմ, չեղավ... մենք ազգովի տրամադրություն չունենք, հենց ձեր կուսակցության և ձեր հանցավոր ռեժիմի պատճառով, հիմա ի՞նչ անենք, փողոցում, որ քեզ տեսնեմ ու տրամադրություն չունենամ հայհոյեմ, ինչպես կընդունես... փաստորեն բոլոր նրանք, ովքեր տրամադրություն չունեն կարող են զենք կիրառել, ինչպես որ լինում է մեր երկրում, հանում են ու կրակում... փաստորեն նոր օրենք է մշակել ու ընդունել հանրապետականը՝ տրամադրության մասին... չգիտեի... ես էլ մտածում էի, ինչպես են օրը ցերեկով մարդ սպանում, փաստորեն ինչ անում չի անում մեր տրամադրությունն է անում:
Վերջում հիշեցնեմ, որ ես հեչ տրամադրություն չունեմ, ինձ հարցեր չտաք:

 

Արթուր Հայրապետյան