Այն մարդիկ,որ ասում են անհնար է մի օր Թուրքիային ուժով պարտադրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը չարաչար սխալվում են: Նրանք օրինակ են բերում Թուրքիայի ներկա ռազմական կարողությունը և նրա բնակչության քանակը.նրանք մեզանից տասնապատիկ շատ են: Հիմա բերեմ օրինակ,որ դա անհնար չէ: Նախադեպ կա,որ մի հզոր պետություն ագրեսիայի էր ենթարկում իրենից թույլ պետության,որը այդ պահին ավելի թույլ տնտեսություն ուներ, իսկ բնակչությունը շատ էր,բայց ագրեսսորից բացարձակ շատ չէր: Ժամանակին Ճապոնիան հզոր տերություն էր,որ կուլ էր տալիս իր հարևաններին և Խաղաղ Օվկիանոսի իր շրջակայքում գրեթե երկիր չէր մնացել,որ չօկուպացներ.նման է չէ թուրքերի նվաճումներին: Ճապոնիան ժամանակին գրավել էր նաև Չինաստանի մեծ մասը,իսկ Մանչժուրիան կարծես ճապոնական ռազմաբազա լիներ: Ինչևէ երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիան ստիպված էր քաշվել դեպի իր պատմական տարածքներ: Չինաստանը ժամանակի հետ խելացիորեն սկսեց հիմնականում խաղաղ իրեն դրսևորել,բացառությամբ Հյուսիսային Կորեային պատերազմի ժամանակ կորեական համազգեստ հագած չինացի զինվորներով օգնելը,Վիետնամում ոչ խոշոր չափերի ռազմատեխնիկական աջակցությունը կոմունիստներին; Ինչևէ այսքան տարի չինացիները խելացիորեն հզորացրեցին իրենց տնտեսությունը,իրենց բանակը,բնակչության առումով դարձան աշխարհում առաջինը: Նախկինում հետամնաց և ագրեսորների կողմից ոտնատակ տրված Չինաստանը այնքան հզորացավ,որ հիմա ինքն է դարձել հարևանների համար սպառնալիք: Այսօր նախկին ագրեսոր Ճապոնիան ինքն է վախենում Չինաստանից.դերերը փոխվել են: Հ.Գ. Եթե ուզենանք մի օր էլ Հայաստանի ու թուրքիայի դերերը կփոխվեն:
Տիգրան Մկրտչյան