Ի տարբերություն մեր “ պուզատիների” Սաուդյան Արաբիայի հարուստները սիրում են իրենց անապահովներին
Համացանցում նկարներ են հայտվել, որտեղ պարզից պարզ երևում է, թե ինչպես են Սաուդյան Արաբիայի հարուստները/սկսած շատ հարուստներից վերջացրած միջին դասի հարուստներով/ քաղաքների բանուկ մասերում սառնարաններ են տեղադրել և այնտեղ ամեն օր տարբեր սնունդային ապրանքներ են տեղադրում, որպեսզի իրենց երկրի անապահովները գոնե սնվելու պրոբլեմ չունենան:
Ի դեպ հարկ եմ համարում նշել, որ Սաուդյան Արաբիան այն բացառիկ երկրներից է, որտեղ կարելի է ասել կոռուպցիոն ռիսկեր չկան և հարկային դաշտը այնտեղ ի տարբերություն մեր երկրի ոչ մեկին որոշակի արտոնություններով չի օժտում: Այսինքն ասածս այն է, որ այնտեղի հարուստները ի տարբերություն մեր որոշ մեծահարուստների արտոնյալ պայմաններում, կամ մենաշնորհի շնորհիվ չեն հարստանում:
Սա այնպես ի իջայլոց ասեցի, հիմա վերադառնանք Սաուդյան Արաբիա և այսպես' այնտեղի հարուստները հրամայել են իրենց ենթականերին որպեսզի նրանք ամեն օր առավոտյան լցնեն սառնարանները անհրաժեշտ ուտելիքներով: Եվ ինչպես ուսումնասիրությունները ցույց տվեցին, այդ սառնարանների շնորհիվ կարելի է ասել բազմաթիվ մարդիկ իրենց սնվելու հարցը լուծում են:
Հ.Գ-Իսկ ինչու մեր հարուստներից շատերը նման ակցիա չեն կազմակերպում, չէ, որ գոնե այսպես նրանք կարող են Աստծո և ժողովրդի առաջ իրենց մեղքը թևթևացնեն, գոնե “ֆայմեն” և այն հարկային պարտավորությունից որից տարիներով խուսափել են, դրա մի քանի տոկոսի չափով այսպիսի ակցիա կազմակերպեն: Բայց դե դժվար նրանք այսպիսի քայլի գնան, քանզի նրանց անսահման ագահությունը թույլ չի տա…

 

Կարեն Թումանյան