Չինաստանը գիտակցաբար երկու-երեք տասնամյակ իր ժողովրդին տրամադրեց ԱՄՆ-ին դաժան շահագործման համար միայն մի կարևոր նպատակով: Որպեսզի ագրարային և կիսաքաղց երկրի հողի վրա տքնող ու մի քանի հատիկ բրինձը որպես եկամուտ ստացող մարդուց կերտի ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գիտակից ու մրցունակ աշխատուժ: Նման աշխատուժ ունենալուց հետո արդեն ցանկացած բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրելը իրենից ոչ մի դժվարություն չի ներկայացնի:
Սրան հակառակ ԱՄՆ-ը գայթակղվելով չինական էժան աշխատուժի շահագործումից ստացվող առասպելական եկամուտներով իր երկրից արդյունաբերական ապրանքների արտադրությունը համարյա լրիվ տեղափոխեց Չինաստան, իսկ իր աշխատուժի70% այդ ճանապարհով հանեց արտադրությունից և դրեց սպասարկման ոլորտ որտեղ մեծ գիտելիքների կարիք չուներ աշխատուժը: Հիմա նոր ԱՄՆ-ում գլխի են ընկել թե ինչ բերեցին երկրի գլխին ու ձեռ ու ոտ ընկած սկսել են նորից երկրում զարկ տալ արդյոեւնաբերական ձեռնարկություններին:
Իսկ մենք հենց նենց, մեր անխելքության հետևանքով լիովին զրկվեցինք սովետական տարիների արդյունաբերական բարձր մակարդակի աշխատուժից ու մարդկանց մղեցինք մանր, չարչիական առևտրի աշխատաշուկա: Հիմա էլ որ առևտուրը սկսում է խոշորանալ հսկայական գործազրկություն է սկսվում: Կարֆուրի կամ Վոլմարտի տիպի որևէ առռևտրական հսկայի հայտնվելը էլ ավելի կվաթարացնի մեր աշխատուժի շուկայի առանց այն էլ վատթար վիճակը: Իհարկե սա ես չեմ ասում որպեսզի այդ մանրածախ առևտրական հսկաները չմտնեն մեր շուկա, այլ ասում եմ որ մտածենք թե ինչպես ենք դուրս գալու ստեղծված անդուր իրավիճակից:
Համլետ Աբրահամյան