Արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Այս տարի Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Երեկ՝ մայիսի 16–ի երեկոյան, ճանապարհում էինք մեր զինվորների ծնողներին, որ գնան, այցելեն իրենց զավակներին և ուժ տան նրանց։
Տարոն Մարգարյան