Օլանդի այցը Հայաստան, նրա հավաստիացումը, որ ԵՄ-ն կշարունակի ՀՀ-ի հետ հարաբերությունները, ցույց են տալիս, որ ԵՄ-ում Հայաստանի եվրասիական ինտեգրման գործընթացին կասկածանքով են վերաբերում, քանի որ դրա համար ուենեն մի քանի պատճառ. նախ՝ հիմք են ընդունում, որ այդ տարածքի հետ չկա ընդհանուր սահման, երկրորդ՝ Բրյուսելում համոզված են, որ եվրասիականությունը՝ որպես աշխարհաքաղաքական գաղափար զուրկ է ինքնության կամ նույնականության արժեքային բովանդակությունից, կամ ընդհանրապես գաղափարախոսություն, որպես այդպիսին, գոյություն չունի, երրորդ՝ նրանք կարծում են, որ կարող են ինչ-որ պահի Հայաստանի ինտեգրման համար խոչընդոտներ ստեղծել, որը կստիպի Երևանին վերագնահատել սեփական մոտեցումները: Բայց, որ ԵՄ հոտ հարաբերությունները չեն բացառվում և շարունակվում են այլ ֆորմատնել մշակվել, դա խոսում է այն մասին, որ Արևմուտքում դեռևս հավատում են Հայաստանին "հետ բերելու" հնարավորությանը: Երեկ էլ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը ուշագրավ հավելում արեց՝ նշելով, որ Հայաստանը դեռևս չի դարձել ՄՄ անդամ, դառնալուց հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել ստորագրվող համաձայնագրի ձևի ու բովանդակության մասին: Այսինքն, նա հասկացրեց, որ ՄՄ անդամ դառնալուց հետո էլ Հայաստանը պետք է շարունակի բավարարել ԵՄ շահերը, քանի որ "Ասոցացման համաձայնագիրը" ստորագրելու նպատակով, ԵՄ-ն "Արևելյան գործընկերության ծրագրի" շրջանակներում բավական ռեսուրսներ է ծախսել, որոնք պետք է ինչ-որ քաղաքական էֆեկտ, այուամենայնիվ, ապահովեն. դրանք հենց այնպես եվրոպացիները չեն թողնի՝ գումարած նաև աշխարհաքաղաքական մրցակցությունը:

 

 

Արման Սահակյան