Գիտնականների համոզմամբ, սոցցանցերը, մասնավորապես' Facebook-ը, ժամանակակից աշխարհում ընկերության ընկալման նկատմամբ լուրջ ազդեցություն ունեն:

 

Ավստրալիայում գտնվող Քվինսլենդի համալսարանի հոգեբանության դպրոցի հետազոտողները երկու ուսումնասիրություն են անցկացրել' հեղինակավոր սոցցանցերի' մարդու ինքնավստահության և պատկանելության զգացումի նկատմամբ ազդեցությունը պարզելու համար: Եվ պարզվել է, որ այդ տեսանկունից խոսքը միայն դրականի կարող է լինել. սոցցանցերի օգտատերերն ավելի ինքնավստահ են և մասնակցության ու պատկանելության բարձր զգացում ունեն:

 

Մինչ այդ' 2013թ. պարզվել էր, որ Facebook-ի ակտիվ կիրառությունը կարող է բացասական հետևանքների, մասնավորապես' կյանքից անբավարարվածության բերել: