Լավ հաղորդում է նայեք: Հատկապես ուշադիր լսեք 48-րդ րոպեից հետո:
Լսեք և համադրեք այն իմ բոլոր ասածների հետ որ անընդհատ կրկնում եմ արդեն մոտ մեկ տարի:
Փաստորեն այսօրվա դրությամբ ես իմ արտահայտած մտքերով ավելի մոտիկ եմ Վասակ Սյունուն քան Վարդան Մամիկոնյանին:
1. Այո, ներկա վիճակով մենք լրիվ անպատրաստ ենք Ռուսաստանին դեմ գնալու ու նրան Հայաստանից քշելու համար:
2. Չպետք է տրվել զանազան տեսակի սադրանքներին և ներքաշվել Ռուսաստան-Արևմուտք առճակատման ակտիվ փուլի մեջ: Մենք հսկաների այդ բախմանը հաստատ զոհ կդառնանք եթե անխելք գտնվենք և ներքաշվենք այդ կռվի մեջ:
Համլետ Աբրահամյան