«Վայելենք» պետական/հանրային կառավարման համակարգում տիրող ԳԱՂՋ մթնոլորտի հերթական դրսևորումը. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչներն ինչ-ինչ պատճառներով ցանկանում են փոխել իրենց թաղամասի կարգավիճակը՝ դառնալով առանձին համայնք (Հրապարակ): Մարդիկ ինչպես հարկն է՝ կես տարի առաջ դիմել են երկրի նախագահին, ԱԺ նախագահին ու վարչապետին: Դրանց դիմումն էլ, սովետից մեզ ժառանգություն մնացած ավանդույթի համաձայն, մակագրվել էր մարզպետին: Մարզպետն էլ երևի ոչինչ չէր ձեռնարկել, և երեկ հացառատցիները բողոքի ցույց էին անում կառավարության առջև: Նրանց ընդունել է ինչ-որ չինովնիկ և խոստացել, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Գևորգյանը 10 օրից կգնա Գավառ և տեղում կծանոթանա խնդրին: Իսկ հիմա հարցը՝ կես տարի առաջ, երբ ուղարկվել էր վերոհիշյալ նամակը, Գևորգյանը ինչո՞ւ չէր գնացել Գավառ և տեղում ծանոթացել խնդրին: Թե՞ դրա համար էլ էր անհրաժեշտ, որ մարդիկ գործից կտրվեին, հասնեին Երևան ու բողոքի ցույց անեին: Եթե սա չէ երկրում տիրող ԳԱՂՋ մթնոլորտը, պա ո՞րն է...

 


Վախթանգ Սիրադեղյան