Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի:
Պետք է լինել մի քիչ նման' միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր' միմյանց սիրելու համար:
Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն:
Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:
Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:
Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է:
Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից:
Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:
Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը' պատիվ:
Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում:
Նա ով կարծում է, թե կարող է ապրել առանց ուրիշների, շատ սխալվում է, իսկ նա ով կարծում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն, սխալվում է ավելի:
Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է:
Գովեստներն օգտակար են թեկուզ նրանով, որ գործնականորեն ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները:
Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը
Ավելի լավ է քիչ հասկանալ, քան հասկանալ ոչ ճիշտ:
Չկա այնպիսի մարդ, որը չամաչի սիրած լինելու համար, երբ արդեն դադարել է սիրել:
Տաղանդը բաղկացած է մեկ երրորդ բնազդից, մեկ երրորդ հիշողությունից ու մեկ երրորդ կամքից:
Ամենից շատ ներողամտություն ցուցաբերում է նա, ով իր հանդեպ ոչ մի ներողամտություն չի պահանջում:
Մենք միշտ սիրում ենք նրանց, ովքեր հիանում են մեզանով, բայց միշտ չէ, որ սիրում ենք նրանց, որոնք մեզ են հիացնում:
Վստահությունն արիություն է, հավատարմությունը' զորություն:
Մենք սիրով ներում ենք մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ հետ առնչություն չունեն:
Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին:
Ով ոչնչի մասին չի հարցնում, նա ոչինչ չի սովորի:
Անսահման արհամարհանքը արհամարհվողի մեջ առաջացնում է սեփական մեծության զգացողություն:
Սարգսյան Ժորա