Պետական եկամուտների կոմիտեի միացումը ֆինանսների նախարարությանը պատճառաբանվեց որպես հարկային քաղաքականության և վարչարարության միասնականացման և ըստ այդմ՝ բարելավմանն ուղղված նախաձեռնություն՝ չնայած մասնագետների համարյա թե միահամուռ բացասական կարծիքին: Բայց եթե նույնիսկ ընդունենք վարչակազմի տրամաբանությունը, ապա այդ նույն տրամաբանության շրջանակներում անհրաժեշտ է մաքսային ծառայությունը հանել ֆինանսների նախարարության կազմից՝ դարձնելով ինքնուրույն կառույց: Մաքսայինի միակ գործառույթը սահմանին փող գանձելն է, իսկ առանձին ընկերությունների խնդիրների առումով նրա և հարկայինի համագործակցությունը կարելի է ապահովել ինտերնետի միջոցով:

 

Վախթանգ Սիրադեղյան